Բաժիններ՝

Կես միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ ֆրանսիացիներից

Հունիսի 12-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ստորագրեցին ֆինանսավորման համաձայնագիր, ըստ որի Ֆրանսիական զարգացման գործակալությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրո դրամաշնորհ մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը նախապատրաստելու նպատակով:
Մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման նպատակով մոտ 300 հազար եվրո գումար կուղղվի Արարատյան հարթավայրի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությանը, մոտ 100 հազար եվրո՝ “Տաթև” տուրիստական կենտրոնում ներառված համայնքների զարգացման համալիր ուսումնասիրությանը:
Նախատեսվում է նաև ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարել կոշտ թափոնների կառավարման ազգային ծրագիր ստեղծելու համար, ինչպես նաև աջակցություն տրամադրել Ջրի կառավարման ծրագիրն իրականացնելու նպատակով:
Ստորագրվեց նաև <<Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2008 թվականի մայիսի 27-ին ստորագրված ֆինանսական արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին>> համաձայնագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս