«Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից, այնպես, ինչպես վախենում է ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից»
Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի Ֆեյսբուքյան էջի վերաբերյալ ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների հարցումներին՝ գրելով.
«Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից, այնպես, ինչպես վախենում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից։ Սա խոսում է նրա մոտալուտ ձախողման մասին։
Մենք պայքարելու ենք յուրաքանչյուր կազմակերպված հարձակման դեմ և բարձրացնելու ենք մեր ձայնը բոլոր հարթակներով։ Մենք շուտով կլուծենք այդ խնդիրը»։



