Բաժիններ՝

Իրանական հարվածներից զոհ է գրանցվել Բահրեյնում

Իրանական հարվածների հետևանքով Բահրեյնում մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտարարել է Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը։

«Սալման արդյունաբերական քաղաքում օտարերկրյա նավի վրա հրդեհ է բռնկվել՝ ոչնչացված հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով: Հրդեհի հետևանքով մահացել է մեկ ասիացի աշխատող, իսկ երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Հրդեհը վերահսկողության տակ է վերցվել և մարվել»,- ասվում է X-ում նախարարության արած գրառման մեջ:

Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած հարձակումներից հետո իրանական կողմի գործողությունների հետևանքով սա մահվան առաջին դեպքն է Բահրեյնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս