Բաժիններ՝

Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է 31 մարդ

Իսրայելի կողմից Լիբանանի վրա կատարված հարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ 149-ը։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Զոհերի մոտ երկու երրորդը գրանցվել է հարավային Լիբանանում։

Իսրայելը մարտի 2-ի առավոտյան հարվածների շարք է սկսել Լիբանանի վրա այն բանից հետո, ինչ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հրթռներ է արձակել իսրայելական սահմանի ուղղությամբ։

«Հեզբոլլահ»-ից հայտնել էին, որ հարձակումներն արվել են ի պատասխան Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության ու «Իսրայելի շարունակվող ագրեսիաների»։

Իսրայելի զինվորականները կոչ էին արել հնարավոր հարվածներից առաջ Լիբանանի արևելյան և հարավային շրջանների մոտ 50 գյուղի բնակիչներին տարհանվել։

Պայթյուններ են տեղի ունեցել նաև մայրաքաղաք Բեյրութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս