Խամենեին՝ պատմության ամենաչարագործ մարդկանցից մեկը, մեռած է. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Խամենեին՝ պատմության ամենաչարագործ մարդկանցից մեկը, մեռած է։ Սա արդարություն է ոչ միայն Իրանի ժողովրդի, այլև բոլոր մեծ ամերիկացիների, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ երկրների մարդկանց համար, ովքեր սպանվել կամ խեղվել են Խամենեիի և նրա արյունարբու ավազակախմբի կողմից։
Նա չկարողացավ թաքնվել մեր հետախուզությունից ու հետապնդման բարդ համակարգերից, և Իսրայելի հետ սերտ համագործակցության արդյունքում՝ նա և մյուս առաջնորդները, որոնք սպանվեցին նրա հետ միասին, ոչինչ չկարողացան ձեռնարկել։ Սա ամենամեծ հնարավորությունն է իրանցի ժողովրդի համար՝ հետ ստանալու իրենց երկիրը։
Մենք լսում ենք, որ ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս), զինվորականների և անվտանգության ու ոստիկանության այլ ուժերի ներկայացուցիչներից շատերն այլևս չեն ցանկանում կռվել և մեզնից անձեռնմխելիություն են խնդրում։ Ինչպես ես ասացի անցյալ գիշեր. «Նրանք կարող են անձեռնմխելիություն ստանալ հիմա, ավելի ուշ նրանց միայն մահ է սպասվելու»։
Հուսով ենք, որ ԻՀՊԿ-ն և ոստիկանությունը խաղաղ կերպով կմիավորվեն իրանցի հայրենասերների հետ և կաշխատեն որպես մեկ միասնական ամբողջություն՝ երկրին վերադարձնելու այն վեհությունը, որին նա արժանի է։ Այս գործընթացը պետք է շուտով սկսվի, քանի որ ոչ միայն Խամենեիի մահը, այլև հենց երկիրը մեկ օրվա ընթացքում խիստ ավերվել է և նույնիսկ ոչնչացվել։
Այնուամենայնիվ, ծանր և թիրախային ռմբակոծությունները կշարունակվեն առանց դադարի մեկ շաբաթվա ընթացքում կամ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի մեր նպատակին հասնելու համար՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԵՎ, ԻՍԿԱՊԵՍ, ԱՇԽԱՐՀՈՒՄ։ Շնորհակալություն ուշադրության համար»:



