Իլհամ Ալիևն ընդունել է Ահմեթ Դավութօղլուին
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/prezident-qabul-turkiya-xin.jpg)
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է երկրում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին:
Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են երկկողմանի հարաբերությունների հաջող զարգացումը «բոլոր ոլորտներում»: Ընդգծվել է, որ բարձր մակարդակի հանդիպումներն ու փոխադարձ այցերը ծառայում են կապերի հետագա ամրագրմանը: