Բաժիններ՝

Իսրայելցի հատուկջոկատայինները մարտնչում են ապստամբների կողմից. Ասադի խորհրդական

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին ված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի քաղաքական ու մեդիա խորհրդական Բուտաին Շաաբանը մեկնաբանել է Իսրայելի հետ սահմանի ոտ գտնվող Կունեյտրա քաղաքի համար մղված մարտը.

«Երբ մենք լսում ենք, որ զինված բանդաների վիրավորները բուժման համար ուղևորվել են Իսրայել, ապա հետաքրքիր է՝ արդյոք նրանք Mista’arvim-ներ չեն (ահաբեկչության դեմ պայքարի գծով իսրայելական էլիտար ստորաբաժանման սպաներ), որոնք հանդես են եկել արաբների տեսքով:

Կան ցուցիչներ, որ նրանք զինված բանդաների անդամներ չեն, իսրայելցիներ են: Իսրայելին ու զինված բանդաներին կիսում է ընդհանուր նպատակը: Իսրայելը միակ կողմն է, ով շահեց (Սիրիայում ընթացող) պայքարից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս