YouTube-ում գովազդն անջատելու համար անհրաժեշտ է միացնել YouTube Premium բաժանորդագրություն, որը առայժմ Հայաստանում հասանելի չէ. Արթուր Պապյան
Արթուր Պապյանը գրում է. «Մյուս անգամ Ոսկե ձկնիկին ցանկություն ասելուց երկար մտածեք, լա՞վ ջան:
YouTube-ում գովազդը սկսեց աշխատել և նույնիսկ նյարդայնացնել, իսկ դա անջատելու համար անհրաժեշտ է միացնել YouTube Premium բաժանորդագրություն, որը առայժմ Հայաստանում հասանելի չէ…
Իսկ իրականում՝ գովազդը առայժմ փորձնական է միացել, վերջնական ակտիվացիան կլինի գարնանը, ինչպես հայտարարվել էր, դրա հետ էլ միաժամանակ կմիացնեն Premium ծառայությունը»:




