![](/banners/BeFunky-design.jpg)
Դավութօղլուն ու Մամեդյարովը Բաքվում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/images-42.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Բաքվում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև երկկողմանի հարաբերությունները, կողմերը հաստատել են, որ միմյանց աջակցում են միջազգային կառույցների շրջանակներում:
Բացի այդ, հանդիպման ժամանակ քննարկվել են Մերձավոր Արևելքի հարցը, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակը: