Բաժիններ՝

2014 թվականին ԱՊՀ-ում ամենայն հավանականությամբ կնախագահի Ուկրաինան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, 2014 թվականին ԱՊՀ-ում կնախագահի Ուկրաինան: Այս մասին այսօր Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ գործկոմի ղեկավար Սերգեյ Լեբեդևը.

«Ուկրաինան արդեն իսկ հայտարարել է 2014 թվականին նախագահությունն ընդունելու իր ցանկության մասին: Ես գիտեմ, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն իսկ աշխատում է տվյալ ուղղությամբ: Ես վստահ եմ, որ ԱՊՀ անդամ երկրների մեծ մասը կաջակցի Ուկրաինայի թեկնածությանը»:

Ուկրաինան ԱՊՀ-ում պետք է նախագահեր 2013 թվականին, սակայն հրաժարվել էր դրանից, քանի որ նույն տարում նա պետք է նախագահի ԵԱՀԿ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս