«Սերժ Սարգսյանը սրտի խոր կսկիծով զոհաբերեց Լիսկային»

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարված դեպքերի և վերջինիս՝ մարզպետի պաշտոնից հեռացնելու փաստի մասին galatv.am-ի լրագրողը զրուցել է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով նշել է, որ այդ դեպքը մեկ անգամ ևս ապացուցում է այն, որ երկրում տիրում է անպատժելիության մթնոլորտ:

«Դա ոչ միայն անպատժելիության մթնոլորտի, այլ նաև կառավարման համակարգի ակնհայտ հակաժողովրդավարական, հակապետական բնույթն է ցույց տալիս: Բազմաթիվ են այդ պատմության հետ կապված դեպքերը, նման պատմություններ են եղել ոչ միայն Սյունիքի մարզպետի հետ կապված, այլ նաև մյուս պաշտոնյաների, նրանց ընտանիքների, եղբայրների հետ կապված, որոնք այդպես էլ չեն պատժվել»,- նշել է Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ այսօր Հայաստանում այնպիսի կառավարման համակարգ է, որտեղ տեղական պաշտոնական անձիք տևական, խանական իշխանություն են ձևավորում՝ փոխարենը պետական կառույցներ ամրապնդելու, և Մարտիրոսյանի կարծիքով՝ դա է պատճառը, որ մարզերում այդքան մեծ է արտագաղթը:

Հարցին, թե ինչ կասի Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու փաստի վերաբերյալ, արդյոք դա խոսում է այն մասին, որ վերջինս այլևս գործող ռեժիմին անհրաժեշտ չէ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ որքան էլ Սերժ Սարգսյանը վատ է կառավարում երկիրը, բայց նաև մարդկային առումով մի դրական գիծ ունի. նա երբեք իր մերձավորներին չի զոհաբերում, իսկ Սուրեն Խաչատրյանին խոր կսկիծով է զոհաբերել, քանի որ եթե անհրաժեշտ լիներ, նա շատ վաղուց կհեռացներ նրան իշխանություններից, այդ հնարավորությունները նա ուներ հատկապես նախագահական ընտրություններից հետո, ու ես կարծում եմ, որ այլ ելք չունենալու պարագայում տեղի ունեցավ Սուրեն Խաչատրյանին աշխատանքից ազատելը: Մտահոգությունս այն է, որ որոշ ժամանակ անց ավելի բարձր պաշտոնում չտեսնենք նրան»:

Տեսանյութեր

Լրահոս