Բաժիններ՝

Միասին դեռ շատ ենք այսպիսի օրեր վայելելու, որովհետև դուք եք այդպես ուզում ու հավատում մեզ. «Նոա»-ի նախագահ

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ի դեմ տոնած առաջին խաղի հաղթանակի հիմքը համարում է հայ երկրպագուի մոտիվացիան:

«Դու՛ք եք հավատացել: Ձմռանը՝ շատ ուշ ժամի, մարզադաշտը լեփ-լեցուն էր: Տղաները պարզապես իրագործեցին ձեր հավատը: Դուք մոտիվացրիք ինձ ավելի շատ ներդրում անել հայկական ֆուտբոլում, մեր թիմին՝ ավելի շատ աշխատել: «Նոա»-ի հաղթանակն ավելացրեց Հայաստանին +0.500 միավոր, և մենք հիմա 33-րդ տեղում ենք: Այս հորիզոնականը պահպանելու դեպքում Հայաստանի գավաթակիրն առաջին անգամ կսկսի ճանապարհը Եվրոպայի լիգայից: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ: Միասին դեռ շատ ենք այսպիսի օրեր վայելելու, որովհետև դուք եք այդպես ուզում ու հավատում մեզ: Առա՛ջ Աստված, առա՛ջ Հայաստան, առա՛ջ «Նոա»,-«ասել է Վարդանյանը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ին ու առավելության հասել նվազագույն հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Ալկմարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս