Աջափնյակ վարչական շրջանում կրակnցներ են հնչել, կա զոհ և վիրավորներ
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել:
Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՆԳՆ-ից:
Ըստ նախնական տեղեկությունների, 6 վիրավոր կա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ լրատվամիջոցի` իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։
Կրակոցները հնչել են ժամը 16:00-ի սահմաններում։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։



