Հունիսի 26-ին Բաքվում կայանալիք զորահանդեսում կցուցադրվեն Իսրայելից գնված անօդաչու թռչող սարքերը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 26-ին Ադրբեջանում կայանալիք զորահանդեսի ժամանակ ցուցադրվելու են վերջին տարիներին զինված ուժերի տրամադրության տակ հայտնված ժամանակակից անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մի մասը:
Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները: Վերջինններիս հաղորդմամբ՝ զորահանդեսում զուցադրվելու են Ադրբեջանի ձեռնարկություններում իսրայելակյան Aeronautics Defence ընկերության հետ հավաքվող Aerostar և Orbiter-2M ԱԹՍ-եր, ինչպես նաև Իսրայելից գնված Heron և Hermes ԱԹՍ-եր:
Նշվում է, որ Ադրբեջանում ԱԹՍ-երն առաջին անգամ ցուցադրվբել են 2008 թվականի զորահանդեսի ժամանակ: 2011-2012 թվականներին Ադրբեջանն Իսրայելից գնել է Heron, Hermes-450 և Hermes-900 տիպի ԱԹՍ-եր, որոնք էլ կցուցադրվեն զորահանդեսում: Հունիսի 26-ին Ադրբեջանում նշելու են զինված ուժերի կազմավորման 95-ամյակը: