Թուրքիայում «Գեզի» այգու շուրջ բողոքի ակցիաների սկսվելուց հետո ինքնասպան է եղել 6 ոստիկան
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ բողոքների սկսվելուց հետո 6 ոստիկան ինքնասպանություն է գործել: Այս մասին հայտարարել է Emniyet-Sen ոստիկանական արհմիության ղեկավար Ֆարուք Սեզերը:
Սեզերը հայտարարել է, որ ոստիկանական ուժերը կտրուկ քննադատության են ենթարկվել բողոքի ակցիաների ժամանակ ուժի չափազանց կիրառման համար, սակայն նրանք նույպես տուժում են, քանի որ հարկադրված են աշխատել ծանր պայմաններում:
Նա հիշեցրել է, որ այլ քաղաքներից բողոքի ակցիայի վայրեր փոխադրված ոստիկանները ստիպված են եղել գիշերել նստարարնների, վահանների կամ ստվարաթղթի կտորների վրա՝ համապատասխան շինությունների բացակայության պատճառով, որը նրանց պետք է հատկացնեին պետական կառույցները.
«Բռնությունը, որը դուք տեսնում եք, հանդիսանում է այն բռնության արտացոլանքը, որին ենթարկվում են ոստիկանները: Նրանք ոչ միայն բռնությունների են ենթարկվում ցուցարարների կողմից, այլև ստիպված են անդադար աշխատել 120 ժամ և ստանալ հնացած հաց և ոչ թարմ սննդամթերք»: