Բաժիններ՝

Չինաստանը կամրապնդի ռազմավարական գործընկերությունը Հունգարիայի հետ. Վան Ի

Չինաստանը մտադիր է ամրապնդել երկարաժամկետ ռազմավարական գործընկերությունը Հունգարիայի հետ: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

«Չինաստանը կշարունակի լինել Հունգարիայի հուսալի ռազմավարական գործընկերը երկարաժամկետ հեռանկարում ։ Չին-հունգարական հարաբերությունները, որոնք հիմնված են հարգանքի, հավասարության և փոխշահավետ համագործակցության վրա, ունեն հզոր ներքին դինամիկա և զարգացման լայն հեռանկարներ», – ասվում է Չինաստանի ԱԳՆ-ում հրապարակված հայտարարության մեջ Վան Իի խոսքում։ Վերջինս փետրվարի 11-ին հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Վան Ին Օրբանին է փոխանցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի ողջույնը։ Դիվանագետը հաստատել է, որ, չնայած բարդ և անկայուն միջազգային իրավիճակին, երկու պետությունների բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը կմնան անփոփոխ։ Նրա խոսքով՝ դա լիովին համապատասխանում է երկու կողմերի հիմնական շահերին։ Օրբանը վերահաստատել է Հունգարիայի աջակցությունը «մեկ Չինաստան» սկզբունքին և շահագրգռություն հայտնել չինական ներդրումների ներգրավման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս