Բաժիններ՝

Հայտնի է Կանադայում դպրոցի վրա հարձակում իրականացրած անձի ինքնությունը

Կանադայի Թամբլեր Ռիջ քաղաքի ավագ դպրոցում կրակոցների հետևանքով 9 մարդ, այդ թվում և հենց կրակողը, մահացել են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Առնվազն 25 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը հոգեկան խնդիրներ ունեցող 18-ամյա Ջեսի Վան Ռուտսելարն է, ով նախքան նախկին դպրոցի վրա հարձակվելը սպանել է մորը և խորթ եղբորը։ Դպրոցի վրա իրականացված հարձակումից հետո նա ինքնասպան է եղել։

Դպրոցում սպանվել է վեց մարդ, այդ թվում՝ 39-ամյա ուսուցիչը, 12-ամյա երեք աշակերտուհի և երկու աշակերտ, որոնցից մեկը 12 տարեկան էր, մյուսը՝ 13։

Կասկածյալի 39-ամյա մորը և 11-ամյա խորթ եղբորը մահացած են գտել մոտակա տանը։

Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակումն իրականացրած անձը, որը ծնվել է որպես տղամարդ, վեց տարի առաջ սկսել է սեռափոխություն իրականցրել և մշտապես նույնականացրել է իրեն որպես կին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս