ԵՄ-ը շարունակում է երկակի ստանդարտներ կիրառել Թուրքիայի հանդեպ. Էրդողան
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ ԵՄ-ին մեղադրել է Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու մեջ.
«Թուրքիայի հանդեպ ԵՄ-ի վարած քաղաքականության պատճառով գնալով ավելի քիչ հույսեր կան՝ կապված ԵՄ-ին անդամակցելու հետ: ԵՄ-ը շարունակում է երկակի ստանդարտների քաղաքականություն վարել Թուրքիայի հանդեպ:
Իրականում Թուրքիան ամբողջովին պատրաստ է ԵՄ-ին անդամակցելուն: Թուրքիան այն երկիրը չէ, որին կարող են հարկադրել սպասել ԵՄ-ի դռների մոտ»: