Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվել է առաջընթաց. Մորնինգսթար
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվել է առաջընթաց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
Վերջինս հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:
Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղարն ակտիվորեն մասնակցում է բանակցություններին և փորձում է դրանք առաջ տանել մեռյալ կետից: Մորնինգսթարը հավելել է, որ Քերին շատ է շահագրգռված հակամարտության կարգավորման մեջ, սակայն այդ հարցն ամբողջովին կախված է հակամարտող կողմերից: