Թայվանի հարցն ամենակարևորն է չին-ամերիկյան հարաբերություններում. Ծինփին
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Միացյալ Նահանգների նախագահ Դդոնալդ Թրամփի հետ զրույցում հայտարարել է, որ Թայվանի հարցն ամենակարևորն է չին-ամերիկյան հարաբերություններում: Այս մասին հայտնում է չինական Xinhua-ն՝ մանրամասներ ներկայացնելով Ծինփին-Թրամփ հեռախոսազրույցի վերաբերյալ։
Ծինփինը նշել է, որ «Թայվանը չինական տարածք է, Չինաստանը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ու երբեք թույլ չի տա, որ Թայվանն առանձնանա»։
Չինաստանի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է զգուշորեն մոտենա Թայվանին զենք վաճառելու հարցին։
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Ծինփինը նշել է նաև, եթե երկու կողմերը հավատարիմ մնան հավասարությանը, փոխադարձ հարգանքին և փոխշահավետության սկզբունքներին, կկարողանան գտնել փոխադարձ մտահոգությունները լուծելու ուղիներ։
