Բաժիններ՝

Կիևի քաղաքապետը հայտնել է ռուսական հարձակման հետևանքով վիրավորների մասին

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ռուսական անօդաչու թռչող սարքի գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին «Տելեգրամ»-ում հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նա տեղեկացրել է, որ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, առևտրի կենտրոն ու մանկապարտեզ

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի վրա արձակել է երկու բալիստիկ հրթիռ և 183 անօդաչու թռչող սարք․ հակաօդային պաշտպանությունը խոցել է 156 անօդաչու թռչող սարք։

Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 95 ԱԹՍ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս