ԱՄՆ-ը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է այդ հակամարտության կարգավորմամբ, ինչը ոչ վաղ անցյալում արած իր հայտարարությամբ հաստատեց պետքարտուղար Ջոն Քերին: Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ակտիվ համագործակցել հակամարտող կողմերի հետ:

Հիշեցնենք, որ ИТАР-ТАСС-ը, երեկ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը, հայտնել էր, որ հունիսի 12-ին Զալցբուրգում տեղի չի ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Տեսանյութեր

Լրահոս