Բաժիններ՝

ԲՀԿ-ն այսօր խիստ անհասկանալի կարգավիճակում է. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խաղից, քաղաքական գործընթացներից գրեթե դուրս մնացած ԲՀԿ-ն այսօր խիստ անհասկանալի կարգավիճակում է: Մինչև վերջերս խոսք էր գնում, որ կուսակցությունը վերակազմակերպվում է, այնտեղ ևս, ինչպես ՀՀԿ-ում, պետք է ստեղծվի գործադիր մարմին, որը հրատապ ու կոլեգիալ կարձագանքի երկրում, կուսակցությունում, այլուր և ամենուր տեղի ունեցող գործընթացներին, որոշումներ կկայացնի, միևնույն ժամանակ խորը և համապարփակ բարեփոխումների կտանի ԲՀԿ-ին:

Ստեղծվե՞լ է այդ կուսմարմինը, ինչո՞վ  է այն զբաղված՝ հարցրինք Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանին: «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կից խորհրդի ձևավորումն այժմ ընթացքի մեջ է. ձևաչափն առայժմ նշել չեմ կարող, հարկավոր ժամին, հարկավոր ձևաչափի մասին տեղյակ կպահվի»:

Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս