Հայաստանի հավաքականը սենսացիոն պարտություն է կրում Մալթայից
2014 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0:1 հաշվով սենսացիոն պարտություն կրեց խմբի ետնապահ Մալթայի ընտրանուց և գործնականում զրկվեց Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունից: Հանդիպման միակ գոլը 8-րդ րոպեին խփեց հյուրերի հարձակվող Մայքլ Միֆսուդը:
Մալթայի հավաքականը B խմբի միակ թիմն է, որի հետ միավորների կորուստը յուրաքանչյուր ընտրանու համար խայտառակություն է: Ցավալի է, բայց առաջինն այդ բախտին արժանացավ Հայաստանի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի նույնքան` 3 միավոր, որքան Մալթան:
Հիշեցնենք, որ խմբի առաջատարը Իտալիան է` 13 միավոր, Բուլղարիան ունի 10 միավոր, Չեխիան` 8, Դանիան` 6: