Առաջիկա օրերին Ֆրանսիայի նախարարների կաբինետում կարող են վերաբաշխումներ տեղի ունենալ
Առաջիկա օրերին Ֆրանսիայի նախարարների կաբինետի կազմի փոփոխություն կարող է տեղի ունենալ։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոդ Բրեժոնը:
«Դա հանրապետության նախագահի և վարչապետի տնօրինության հարցն է։ Կարծում եմ՝ դա (խմբ.՝ նախարարների կաբինետում վերաբաշխումները) կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին», – ասել է նա RTL ռադիոկայանի եթերում։
Բրեժոնը հավելել է, որ չի կարող մանրամասնություններ հայտնել առաջիկա վերաբաշխումների վերաբերյալ։
Ավելի վաղ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին, որպեսզի կենտրոնանա Փարիզի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու վրա։
Ընտրությունների առաջին փուլը նախատեսված է մարտի 15-ին։ Նա չի հայտնել, թե հատկապես երբ է մտադիր հրաժարական տալ՝ նշելով, որ դեռ մի շարք հարցեր ունի լուծելու, որոնք վերաբերում են մշակույթի ոլորտի բյուջեին։
