Բաժիններ՝

Մարկ Սավայան այլևս չի զբաղեցնում ԱՄՆ-ի Իրաքի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնը

Մարկ Սավայան, որին 2024 թվականի հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակել էր Իրաքի հարցերով հատուկ բանագնաց, այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով որոշմանը ծանոթ աղբյուրներին։

Որոշումը կայացվել է Վաշինգտոնի և Բաղդադի հարաբերություններում աճող լարվածության ֆոնին՝ կապված Վաշինգտոնի փորձերի հետ ազդելու իրաքյան քաղաքականության վրա։

Սավայան, իրաքյան ծագումով ամերիկացի քրիստոնյա գործարարն, այն սկավաթիվ ամերիկացիներից է, որոնք արաբական ծագում ունեն և նշանակվել են Թրամփի կողմից ղեկավար պաշտոններում։ Նա ակտիվորեն մասնակցել էր 2024 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավին՝ փորձելով ստանալ արաբների և մահմեդականների ձայները Դետրոյթում և ամբողջ երկրում։

Հայտնի չէ, թե ինչն է դարձել Սավայայի հեռանալու պատճառը և արդյոք կնշանակվի փոխարինող։

Աղբյուրներից մեկը նշել է Սավայայի «սխալ վերաբերմունքը» մի շարք կարևոր իրավիճակների նկատմամբ, ներառյալ նրա անկարողությունը կանխելու նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի առաջադրումը Իրաքի հաջորդ վարչապետի պաշտոնում, ինչի դեմ Թրամփը բացահայտ նախազգուշացրել էր Բաղդադին։

Աղբյուրի և բարձր պաշտոն զբաղեցնող իրաքյան պաշտոնյայի վկայությամբ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հատուկ բանագնաց Թոմ Բերրեքը, որն այս շաբաթ այցելել էր Էրբիլ՝ հանդիպելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի հետ, ենթադրաբար կղեկավարի ԱՄՆ ներկայացուցչությունը Իրաքում։

Reuters-ի հաղորդմամբ, Սավայան հինգշաբթի օրը հերքել էր իր պաշտոնի փոփոխության մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ դեռ աշխատում է պաշտոնական նշանակման համար անհրաժեշտ վարչական ընթացակարգերի վրա։ Սակայն հարցին ծանոթ աղբյուրը նշել է, որ Սավայան երբեք չի եղել Պետդեպարտամենտի աշխատակից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս