Բաժիններ՝

Ֆրանսուա Օլանդը Տոկիոյում ճապոնացիներին շփոթել է չինացիների հետ

Ֆրանսիական Le Parisien թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Տոկիո կատարած իր առաջին պաշտոնական այցի ժամանակ ճապոնացիներին շփոթել է չինացիների հետ:

Օլանդն այսօր հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, ինչից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ որոշել է ցավակցել Ճապոնիայի ժողովրդին՝ կապված 2013 թվականի հունվարին Թունիսում գազահանքերից մեկում պատանդներ վերցնելու ժամանակ այդ երկրի տասնյակ քաղաքացիների զոհվելու հետ, սակայն ճապոնացիներին անվանել է չինացիներ:

Ֆրանսուա Օլանդն անձամբ չի զգացել իր սխալը և չի ուղղել այն: Անհարմար իրավիճակից դուրս գալու հարցում նախագահին օգնել է թարգմանիչը: Օլանդի սխալը ֆրանսերենից ճապոներեն թարգմանելիս նա նկատել և ուղղել է այն այնպես, որ Սինձո Աբեն և հրավիրված լրագրողների մեծ մասը ոչինչ էլ չեն նկատել:

Ելիսեյան պալատում Օլանդի սխալը բացատրել են նախագահի հոգնածությամբ: Ֆրանսուա Օլանդը եռօրյա այցով Ճապոնիա է ժամանել երեկ: Երկու երկրների առաջնորդների այդ հանդիպումն առաջինն էր Ֆրանսիայի նախկին նախագահներից Ժակ Շիրակի ժամանակներից սկսած, ով վերջին անգամ պաշտոնական այցով Տոկիո է ժամանել 1996 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս