Բաժիններ՝

«Արմավիան» կվճարի աշխատավարձերը մասամբ

Արմավիա ընկերության բորտուղեկցորդներն ու օդաչուները այսօր միայն կստանան իրենց 2 եւ մասամբ 3-րդ ամսվա աշխատավարձերը:

Այսօր այս մասին «Արմավիա՞ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նանա Ավետիսովան հայտնեց Արմավիայի աշխատակիցներին, որոնք կրկին եկել էին պահանջելու իրենց 7 ամսվա չստացած աշխատավարձերը:

«Ավիատեխնիկները դեռեւս չեն ստանա իրենց աշխատավարձերը, իսկ օդաչուներից ոմանք, քանի որ դա կախված է փոխանցվող գումարից»,-ասաց Ավետիսովան:

Արմավիայի աշխատակիցները նշում են, որ պայքարելու են մինչեւ վերջ, մինչեւ, որ կստանան վեջին 7 ամսվա աշխատավարձը:

A1plus.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս