Նազարեթ Մնացականյանը՝ սպորտի փոխնախարար
168.am-ի տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատված սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանի փոխարեն նշանակվել է Նազարեթ Մնացականյանը։
Վերջինս ՀՀ ԱԺ Հանրապետական պատգամավոր Մնացական Մնացականյանի եղբայրն է և մինչև 2011 թվականի նոյեմբերը զբաղեցնում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի պաշտոնը։ Նոյեմբերի սկզբին Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նա ազատվեց պաշտոնից։ Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Նազարեթ Մնացականյանը, 4-րդ վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Բերոզովսկին և ԿՀԴՊԳՎ պետ Գագիկ Ավետիսյանը կասկածվում էին խոշոր չափի յուրացման մեջ։