Աբու Դաբիում սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները
Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում սկսվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ԱՄԷ արտակարգ իրավիճակների նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը։
«Բանակցություններն այսօր սկսվել են Աբու Դաբիում և նախատեսվում է, որ դրանք կտևեն երկու օր՝ երկխոսության ամրապնդման և ճգնաժամի քաղաքական լուծումներ գտնելու համար»,- նշել է նախարարը։
Հունվարի 23-ին մեկնարկած բանակցություններն առաջին եռակողմ հանդիպումն են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։
