Բաժիններ՝

Ջոն Քերին Լորան Ֆաբիուսին խնդրել է տրամադրել Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին խնդրել է տրամադրել այն տեղեկատվությունը, որը հաստատում է, որ Սիրիայի իշխանությունները քիմիական զենք են կիրառել ապստամբների նկատմամբ:

Ֆաբիուսը երեքշաբթի հայտարարել էր, որ Փարիզն ունի անհերքելի տվյալներ այն մասին, որ Սիրիայում սահմանափակ քանակությամբ կիրառվել է զարին թունավոր գազ: Ֆաբիուսը հավելել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները չեն կասկածում, որ Սիրիայում քիմիական զենք կիրառել են այդ երկրի կառավարությունն ու նրա կողմնակիցները:

Դրանից հետո ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը նախկինի նման դեռ վերջնականպես չի կողմնորոշվել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս