Վրաստանի վարչապետը չի մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցելու հունվարի 19-23-ը Դավոսում անցկացվելիք տնտեսական ֆորումին։

Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը։

Նշվում է, որ Վրաստանի վարչապետը ֆորումի կազմակերպիչներից հրավեր չի ստացել։

Ըստ լրատվամիջոցի՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ Վրաստանը հրավեր չի ստացել մասնակցելու տարվա գլխավոր տնտեսական միջոցառմանը՝ Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031