Նախիջևանում թուրք ուսանողուհուն տանը մահացած են հայտնաբերել

Նախիջևանի համալսարանի ուսանող, ազգությամբ թուրք 20-ամյա Բյուշրա Աքսուին մահացած են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհու մարմինը հայտնաբերվել է Նախիջևանի այն տանը, որում վերջինս բնակվում էր: Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու շրջանի բնակչուհու ընտանիքը մեկնել է Նախիջևան՝ աղջկա Դին Թուրքիա տեղափոխելու համար:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Աքսուն մահացել է ածխածնի մոնօքսիդի (շմոլ գազ) թունավորումից: Նշվում է, որ մահվան ստույգ պատճառնեը հայտնի կդառնան դիահերձումից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031