Թուրքիան ցանկանում է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը. Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիան ցանկանում է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նա նշել է, որ այս միջանցքը կարևոր է ինչպես «Միջին միջանցքի» ավելի լայն ռազմավարական հեռանկարի համատեքստում, այնպես էլ տարածաշրջանային առումով՝ Ադրբեջանի մյուս շրջանները Նախիջևանի հետ միավորելու առումով:

«Թուրքիայի համար ձեռնտու է, որպեսզի դեպի թյուրքական աշխարհ և Կենտրոնական Ասիա բացվի «Միջին միջանցքի» միջոցով։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Երբ Հայաստանի արտգործնախարարը գտնվում էր Միացյալ Նահանգներում, հրապարակվեց մի փաստաթուղթ, որը նրանք անվանում են TRIPP, իսկ մենք՝ «Զանգեզուրի միջանցք»։ Մենք ուշադիր վերլուծեցինք այս փաստաթուղթը։ Մենք մոտ երկու ժամ քննարկեցինք այս փաստաթուղթn իմ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ և իմացանք, թե ինչպես է այն դիտարկում Ադրբեջանը։ Որովհետև նրանց տեսակետը կարևոր է։ Մենք նաև տեղեկացրինք մեր նախագահին այս մասին», – նշել է Ֆիդանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031