Nabucco West խողովակաշարի կառուցման աշխատանքները կարող են մեկնարկել 2014 թվականին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Nabucco West խողովակաշարով գազի առաջին մատակարարումները տեղի կունենան 2018 թվականի վերջին-2019 թվականի սկզբին:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Nabucco Pipeline International GmbH-ի տնօրեն Ռեյնհարդ Միտչեկը: Վերջինիս խոսքերով՝ եթե «Շահ Դենիզ» կոնսորցիումն իր ընտրությունը կատարի Nabucco West խողովակաշարի օգտին՝ կապված ադրբեջանական գազը Եվրոպա արտահանելու հետ, ապա արդեն 2014 թվականին կսկսվի խողովակաշարի կառուցման գործընթացը:
Միտչեկը վստահություն է հայտնել, որ արտահանման երթուղու ընտրության հարցում նախապատվությունը տրվելու է հենց Nabucco West նախագծին, որն ի տարբերություն «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագծի, իրենում ներառում է մեծ թվով երկրներ, այդ թվում նաև Բալկանների արևմտյան երկրները, Չեխիան, Լեհաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան: Nabucco West-ը 50 տոկոսով կապահովի Բուլղարիայի, Ռումինիայի, Ավստրիայի ու Հունգարիայի գազային կարիքները: