Հնարավոր է՝ դատարանը քննի Վարդան Ղուկասյանին և նրա դստերը բերման ենթարկելու հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/vardanik1-e1352715549121.jpg)
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Կարեն Եսայանի սպանության գործի քննությունը: 27-ամյա երիտասարդը սպանվեց իր նշանադրության օրը: Նա պատրաստվում էր նշանվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի հետ:
Ինչպես գրում է ԳԱԼԱ-ն, վկաների հարցաքննության փուլում դատարանը հարցաքննելու է նաեւ Գյումրիի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամներին: Երեկ դատարան էր ներկայացել Վ. Ղուկասյանի եղբայրը՝ Գեւորգ Ղուկասյանը, իսկ այսօր սպասվում էր, որ դատարան կներկայանային նաեւ Վարդան Ղուկասյանը եւ նրա դուստրը՝ Մանյա Ղուկասյանը: Սակայն դատական նիստն արդեն կես ժամ սկսված է եւ նրանք դեռ չեն ներկայացել: Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դեռ երեկ դատարանին դիմեց՝ միջնորդելով բերման ենթարկելու որոշում ընդունել: Հավանաբար դատարանն այսօր կքննի նաեւ բերման ենթարկելու հարցը: Իսկ այսօր դատարան է ներկայացել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի ընկերուհին, ով դարձյալ խնդրեց դատարանից, որ նրա վկայությունը չտեսաձայնագրվի: