Ռուսաստանի պրոպագանդիստ Սոլովյովը սնուցում է պաշտոնական Երևանի պրոպագանդան. Բադալյան
Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սոլովյովը հիմա՞ր է, երբ որևէ սուր հայտարարություն է անում Հայաստանի ներկայիս իշխանության դեմ:
Իհարկե ոչ, նա հաստատապես հիմար չէ: Հետեւաբար, երբ պրոպագանդիստ Սոլովյովը անում է այդպիսի հայտարարություններ, ուրեմն.
ա) նրան բացարձակապես չի հետաքրքրում, թե այդ հայտարարություններն ով ինչպես կօգտագործի Հայաստանում, իսկ հայտարարությունների բուն նպատակն այլ է եւ Հայաստանն այդ հաշվարկում դիտվում է ավելի մանր,
բ) Սոլովյովի հաշվարկը ներառում է նաեւ Հայաստանում «հիբրիդային պատերազմի» կամ «գրոհների» մասին իշխանական պրոպագանդան սնուցելու հանգամանքը:
Ստացվում է հետաքրքիր «բանաձեւ»՝ Ռուսաստանի պրոպագանդիստ Սոլովյովը սնուցում է պաշտոնական Երեւանի պրոպագանդան:
Դե, պաշտոնական Երեւանն էլ կարող է դիմել պաշտոնական Բրյուսելին, ասելով, որ հիբրիդային գրոհներն ուժգնանում են եւ 15 միլիոնը արդեն քիչ է, պետք է կրկնապատկել կամ եռապատկել «հիբրդիային գրոհները» հետ մղելու որոշումը:
Թե որքան կլինի դրանից անձնապես Սոլովյովին հասանելիք «ատկատը», չգիտեմ»:



