Facebook-ի նախկին նախագահը տուգանվել է 2.5 միլիոն դոլարով՝ հարսանիքն անթույլատրելի վայրում անցկացնելու համար
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի իշխանությունները երեկ տուգանել են Facebook ընկերության հիմնադիրներից Շոն Պարկերին:
33-ամյա միլիարդատերը տուգանվել է 2.5 միլիոն դոլարով՝ առանց համապատասխան մարմինների թույլտվության, Big Sur ազգային արգելոցում իր հարսանիքը կազմակերպելու համար: Պարկերի և նրա վաղեմի ընկերուհի, երգչուհի Ալեքսանդրա Լենասի ամուսնական արարողությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին:
Միլիարդատերն ու նրա ընտրյալը որպես նմանատիպ նշանակալից իրադարձության անցկացման վայր են ընտրել բնապահպանական գոտին, ուր առկա են հազվագյուտ սեկվոյաներ (ծառերի հսկան) և անհետացման վտանգի տակ հայտնված ծիածանափայլ իշխան:
Չհաշված տուգանքը՝ Facebook-ի նախկին նախագահն իր հարսանեկան արարողության վրա ծախսել է 10 միլիոն դոլար: