Ինչո՞ւ է Նիկիտա Սիմոնյանը մահվանից մոտ երկու տարի առաջ փոխել հայրանունը․ դուստրը բացահայտել է պատճառը
Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի դուստրը՝ Վիկտորիան, «Sport-Express»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է հայրը ժամանակի ընթացքում Մկրտիչ Պողոսի Սիմոնյանից վերածվել Նիկիտա Պավլովիչի։
Պարզվում է՝ փաստաթղթային վերջնական փոփոխությունը տեղի է ունեցել բոլորովին վերջերս։
– Վիկտորիա, Ձեր հայրը երբևէ պատմե՞լ է, թե ինչպես Մկրտիչ Պողոսովիչից դարձավ Նիկիտա Պավլովիչ։
«Դա տեղի է ունեցել շատ բնական ճանապարհով։ Ժամանակին լուրեր էին պտտվում, թե իբր հայրս հրաժարվել է իր իսկական անունից, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Խնդիրը զուտ երկրպագուների հարմարավետության մեջ էր․ նրանց համար դժվար էր վանկարկել նրա անունը։ Երբ նա խաղում էր Սուխումիում, տրիբունաները դժվարանում էին գոռալ՝ «Մկրտիչ, Մկրտիչ»։ Սկզբում նրան անվանում էին Միկիշկա, որն աստիճանաբար վերածվեց Նիկիտայի։Երբ հայրս պետք է անձնագիր ստանար, դիմեց պապիկիս․ «Կարո՞ղ եմ գրանցվել որպես Նիկիտա»։
Նա արդեն սովորել էր, որ ընկերներն ու երկրպագուներն իրեն այդպես են դիմում։ Պապս տվել էր իր համաձայնությունը, բայց մեկ պայմանով․ «Այո՛, կարող ես, բայց անձնագրում հայրանունդ պետք է մնա Պողոսովիչ»։ Եվ իրոք, մինչև վերջերս հայրիկի բոլոր փաստաթղթերում հայրանունը նշված էր որպես Պողոսովիչ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
