Բյուլենթ Արընչը հրապարակել է վերջին իրադարձությունների պատճառած վնասի չափը
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/arinc_eylemlerdeki_maddi_zarari_acikladi13703404930_h1034706.jpg)
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ Թուրքիայի տարբեր քաղաքներում անցկացված հանրահավաքների պատճառած վնասը կազմել է ավելի քան 70 միլիոն լիրա (1 դոլարը հավասար է 1.89 լիրա, ավելի քան 37 միլիոն դոլար):
Արընչը հավելել է, որ այդ վնասը պատճառվել է հիմնականում երկրի խոշոր քաղաքներին: Նշվում է, որ ցայժմ այրվել է ոստիկանական 110 ավտոմեքենա և 207 քաղաքացիական ավտոմեքենա: