ԱԺ-ում այս ամիս 3 անգամ պարգևավճարներ են ստացել

Ազգային ժողովում այս ամիս արդեն 3 անգամ պարգևավճար են ստացել, ինչպես պատգամավորները, այնպես էլ ԱԺ աշխատակազմն ու պետական ծառայողները։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ  պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի:

Կարդացեք նաև

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունում:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանն այս ամսվա դեկտեմբերի 11-ին և 12-ին կրկին կարգադրություն էր ստորագրել՝ պարգևատրելու վերաբերյալ, ստացվում է, որ խորհրդարանում այս ամիս 3 անգամ արդեն պարգևավճարներ են ստացել, դրանցից մեկը ստացել են Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ։

Տեսանյութեր

Լրահոս