Բաժիններ՝

2012 թվականին աշխարհում կրճատվել է խաղաղապահ կոնտինգենտների թվաքանակը. SIPRI

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ստոկհոլմի՝ խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի (SIPRI) այսօրվա զեկույցում նշված է, որ 2012 թվականին աշխարհի տարբեր մասերում կրճատվել է խաղաղապահ կոնտինգենտների թվաքանակը:

2011 թվականի հետ համեմատ՝ այդ կրճատումը կազմել է 10 տոկոս: Աֆղանստանից խաղաղապահ զորքերի առաջիկա դուրս բերումը կտրականապես կնվազեցնի խաղաղապահ կոնտինգենտների թվաքանակը:

Զեկույցում SIPRI-ն ընդգծել է, որ նախորդ տարվա ընթացքում որևէ երկիր չի միացել 2008 թվականին հավանության արժանացած Կասետային զինամթերքի մասին պայմանագրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս