Ստամբուլում մզկիթը ժամանակավորապես վերածվել է հիվանդանոցի (տեսանյութ)
BBC-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հին «Բեշիքթաշ» թաղամասում գրանցված գիշերային բախումները դարձել են նախորդ շաբաթ Թուրքիայում մեկնարկած հուզումների ողջ ժամանակահատվածում ամենաարյունալի բախումները:
Այստեղ գտնվող Բեզմիալեմ Վալիդե Սուլթանի մզկիթը, խանութները և ոչ հեռու ընկած համալսարանի շենքը ժամանակավորապես վերածվել են վիրակապարանի, ուր առաջին օգնություն է ցուցաբերվել վիրավորներին:
Ցուցարարները փորձել են այստեղ բարիկադներ կառուցել, սակայն ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով: Շատ ցուցարարների մոտ դրանից հետո սկսվել է ուժեղ հազ: Գիշերային բախումներին մասնակցել է մոտ 10.000 մարդ: Իշխանությունների տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում 67 քաղաքներում ձերբակալվել է ավելի քան 1700 ցուցարար:
Սպիտակ տունը երեկ ուշ երեկոյան հակամարտող կողմերին կոչ է արել կարգավորել իրավիճակը և Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է, որ խաղաղ հանրահավաքները հանդիսանում են ժողովրդավարական կամարտահայտման մասնիկ: