Էրդողանը պետք է հիշի Հոսնի Մուբարաքի ճակատագիրը և հրաժարական տա. Anonymous-ի հայտարարությունը (տեսանյութ)
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Anonymous ցանցահենների խումբը Թուրքիայում խաղաղ ակցիաների բռնի ցրման ֆոնին մի շարք հարվածներ է հասցրել թուրքական իշխանությունների տեղեկատվական պաշարներին:
Anonymous-ը You Tube վիդեոհոսթինգում տեղադրել է մի տեսանյութ, որում ասվում է, որ Էրդողանը պետք է հիշի Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագիրը և հրաժարական տա, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից:
Anonymous-ը կոտրել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կայքը, ինչպես նաև կառավարական մի շարք այլ կայքեր, այդ թվում նաև իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կայքն ու վարչապետ Ռեջեփ Էրդողանի պաշտոնական էջը:
Հարձակման ենթարկված թուրքական կայքերի քանակը շարունակ աճում է: Դրանով իսկ ցանցահեններն իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի և նրա կաբինետի հրաժարականը պահանջող ցուցարարներին: