4 օրում շրջակա միջավայրին հասցվել է 1.31 մլն դրամի վնաս

Բնապահպանական պետական տեսչության կողմից 29.05-01.06.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչություն վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  500.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 1.31մլն. դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Ընդհանուր առմամբ տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  1.74մլն. դրամ գումար:

 

Ինչպես հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից,  մասնավորապես բուսական աշխարհի պահպանության ոլորտում  Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված 1 դեպքի համար  հաշվարկվել է 1200.0հազ.դր.  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտում Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրվել է 1 դեպք, որի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի գումարի վարչական տուգանքի որոշում:

 

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտում Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազար դրամի գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի ոլորտում կենսաբազամզանության հողերի թափոնների վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազար դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանք 2 որոշում և հաշվարկվել է 20.0հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել են ձկնորսության պարագաներ և վայրի թռչուն (տափաստանային ճուռակ): Թռչունը սահմանված կարգով հանձնվել է Երևանի կենդանաբանական այգի:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում   առգրավվել է տիրազուրկ 12 հատ ձկնորսական ցանց, 198 հատ՝ 45կգ «կարաս» տեսակի ձուկ: Ձկները սահմանված  կարգով հանձնվել են  «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված  1 դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ, իսկ 5կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Կառնուտի ջրամբար:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավված 21 հատ  «սիգ» տեսակի ձկները հանձնվել են «Զատիկ» մանկատուն ՊՈԱԿ:

Տեսանյութեր

Լրահոս