«Թաքսիմի» զբոսայգու վերացումից հետո հերթը կհասնի Անկարայում Աթաթուրքի դամբարանին. Էրդողանի կուսակից
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի սևծովյան Քասթամոնու նահանգի Ինեբոլու շրջանում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) երիտասարդական թևի ղեկավար Ֆարհադ Քուփօղլուն Twitter-ի իր էջում գրել է.
«Այն բանից հետո, ինչ մենք կվերացնենք «Թաքսիմի» (Ստամբուլ) զբոսայգին, հերթը կհասնի Անկարայում Աթաթուրքի դամբարանին»:
ԱԶԿ-ականի այս խոսքերը բուռն զայրույթ են հարուցել: Իշխող ԱԶԿ-ն ստիպված է եղել վստահեցնել, որ նրա այդ հայտարարությունը չի հանդիսանում ԱԶԿ-ի պաշտոնական դիրքորոշում.
«Ոչ ոք չի կարող խոսել իշխող կուսակցության անունից, բացի ԱԶԿ-ի ղեկավարությունից: Կուսակցության հասարակ անդամներ մնացյալ բոլոր հայտարարությունները կարելի է ընկալել որպես նրանց սեփական կարծիք»:
Այսօր առավոտյան թուրքական ընկերությունների վարկանիշը ռեկորդային անկում է ապրել, ինչը վերլուծաբանները շաղկապում են Թուրքիայում ընթացող հուզումների հետ: