Իսրայելի բանակի կին զինծառայողներն իրենց կիսամերկ լուսանկարները տեղադրել են Facebook-ում
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի բանակի մի շարք կին զինծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժի՝ Facebook սոցցանցում ներքնազգեստով իրենց լուսանկարները տեղադրելու համար:
Նշվում է, որ կարգապահությունը խախտածները նորեկներ են, որոնք իրենց «ֆոտոսեսիան» անցկացրել են երկրի հարավում գտնվող ռազմաբազաներից մեկում: Միևնույն ժամանակ չի նշվում, թե այդ կանայք ինչ տույժի են ենթարկվել:
Չեն հաղորդվում նաև կարգազանցների անունները: Մյուս կին զինծառայողներին նման «սխրանք» կրկնելուց զերծ պահելու համար հրամանատարությունը կրթական դասախոսություն է անցկացրել բազայում: