Վրաստանում մեկնարկում է ՆԱՏՕ-ի շաբաթը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ հունիսի 3-10-ին Վրաստանում կանցկացվի ՆԱՏՕ-ի շաբաթ: Վրաստանում ՆԱՏՕ-ի օրերը նշվում են արդեն վեցերորդ անգամ:
Այսօր ժամը 11.00-ին ՆԱՏՕ-ի օրերի պաշտոնական բացման արարողակարգին կմասնակցեն Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու գծով նախարար Ալեքսեյ Պետրիաշվիլին և այսօր Վրաստան ժամանող Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
Վերջինս մի շարք հանդիպումներ է ունենալու Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ: Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթը կավարտվի հունիսի 10-ին «ՆԱՏՕ-ի երիտասարդական գագաթաժողովի» անցկացմամբ: