Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ Գազայի անվտանգության ուժերի ստեղծմանը մասնակցել ցանկացող երկրների թիվն աճում է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերի ձևավորմանն անմիջականորեն մասնակցելու ցանկություն ունեցող երկրների թիվը շարունակում է աճել։ Այս մասին Թրամփը ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Ավելի ու ավելի շատ երկրներ են միանում։ Նրանք արդեն մասնակցում են, բայց կուղարկեն այնքան զորք, որքան ես կխնդրեմ նրանց ուղարկել: Նրանք ցանկանում են տեսնել խաղաղություն։ Մենք ունենք ավելի քանի 59 երկիր», – ասել է Թրամփը:

Նա նաև նշել է, որ այդ երկրների թվում կան որոշները, որոնք Մերձավոր Արևելքում չեն, սակայն ցանկանում են ներգրավվել ուժերում։

Կայունացման ուժերի գործունեության մեկնարկի մասին հարցին ի պատասխան՝ Թրամփը նշել է, որ «դրանք արդեն գործում են որոշակի ձևով»։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչ ձևաչափով դա կլինի կամ որ երկրներն են արդեն պարտավորվել մասնակցել խաղաղապահ ուժերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս