Բաժիններ՝

Շատ ափսոս, որ ՀՀ ֆինանսների նախարարը չի տիրապետում ՀՀ գործող սակագնային քաղաքականությանը. ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե

Շատ ափսոս, որ ՀՀ ֆինանսների նախարարը չի տիրապետում ՀՀ գործող սակագնային քաղաքականությանը: Այս մասին ասված է ՀԷՑ Վերահսկողական Կոմիտեի տարածած հայտարարության մեջ:

«Ի գիտություն ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի

Շատ ափսոս, որ ՀՀ ֆինանսների նախարարը չի տիրապետում ՀՀ գործող սակագնային քաղաքականությանը և տեղյակ չէ այն փաստի մասին, որ վարկային միջոցների թե՛ մայր գումարը և թե՛ տոկոսները վճարում է «ՀԷՑ» ՓԲ ընկերության սեփականատերը իր սեփական միջոցներից, և այն որևէ կերպ չի ազդում և չի կարող ազդել ՁԵՐ վճարած հոսանքի արժեքի վրա:

Հորդորում ենք՝ մինչև նմանատիպ գրառումներ կատարելը խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ:

Ինչ վերաբերում է «ՀԷՑ»ՓԲԸ վարկային պարտավորություններին, 2016 թ. «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ընկերության ձեռքբերման պահին այն արդեն իսկ ուներ կուտակված հսկայական պարտքեր, աշխատում էր մեծ վնասով:

Կարծում ենք՝ ՀՀ բնակիչները դեմ չէին լինի, եթե ՀՀ պարտքը, որը հասնում է մոտավորապես 5,4 տրիլիոն ՀՀ դրամի (14 մլրդ ԱՄՆ դոլար) սպասարկեին այն անձինք, ովքեր ներգրավել են այդ միջոցները, և ոչ թե ամբողջությամբ վճարեին ՀՀ քաղաքացիները: Ի դեպ, 2025 թ. այս պարտավորությունների սպասարկման համար ՀՀ քաղաքացիները վճարելու են ընդհանուր 390 մլրդ ՀՀ դրամ»:

Возможно, это изображение толстый лори и текст

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031